ՌԴ.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալն անօրինական քայլ է»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i113973-ՌԴ._ՀԳՀԾ_ից_ԱՄՆ_ի_դուրս_գալն_անօրինական_քայլ_է
ՌԴ-ի ԱԳ նախարարության խոսնակը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը ապօրինի և ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևի դեմ արված քայլ է համարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2019 08:58 Asia/Tehran
  • ՌԴ.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալն անօրինական քայլ է»

ՌԴ-ի ԱԳ նախարարության խոսնակը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը ապօրինի և ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևի դեմ արված քայլ է համարել:

Հինգշաբթի օրը քննադատելով ԱՄՆ-ի որդեգրած քայլը ՌԴ-ի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է.«Արևմտյան երկրները պետք է մի կողմ դնեն Իրանի հետ ցակացած ձևով վերաբերվելու միտքը»:

Զախարովան հավելել է.«ՀԳՀԾ-ի հիմնական բարդությունն այն է, որ եվրոպական երկրները պարտաստ չեն այս համաձայնության տնտեսական ու առևտրական առավելություններից օգտվելու պայմաններ ստեղծել ԻԻՀ-ի համար»:

Ռուս պաշտոնյան հստակեցրել է.«Արևմտյան երկրները ջանքեր են գործադրում միջազգային հանրության ուշադրությունը շեղել այս իրականությունից և նրանց ուշադրությունը կենտրոնացնել Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների նվազեցման վրա»: