Երուսաղեմի արքեպիսկոպոս.«Մանամայի համաժողովը կանաչ լույս էր պաղեստինցիներին կոտորելու համար»
(last modified Thu, 12 Dec 2019 14:56:13 GMT )
Դեկտեմբեր 12, 2019 18:26 Asia/Tehran
  • Երուսաղեմի արքեպիսկոպոս.«Մանամայի համաժողովը կանաչ լույս էր պաղեստինցիներին  կոտորելու  համար»

Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսն ասել է.«Սիոնիստ ծայրահեղական մի խախամի ներկայությամբ տեղի ունեցած Մանամայի համաժողովում արաբները Սիոնիստական ռեժիմին կանաչ լույս ցույց տվեցին պաղեստինցիներին կոտորելու համար»:

 Երուսաղեմի Ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Աթաոլլահ Հաննան  այսօր ցավ է հայտնել տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի հետ փոխզիջման գնալու նպատակով նիստեր ու համաժողովներ անցկացվելու կապակցությամբ:

Հաննան հավելել է. «Բահրեյնի համաժողովին հրավիրվել էր նաև մի հրեա ավագ խախամ: Այդ ծայրահեղական խախամն ավելի վաղ հակապաղեստինյան դիրքորոշմամբ հանդես գալով ասել էր.«Պաղեստինցիներին պետք է նետել ծովը»:

Նշելով, որ  Մանամայի համաժողովը կայացել է Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների բարելավման նպատակով, Աթաոլլահ Հաննան ասել է.«Սիոնիստաների կողքին նստելը, ցավոտ ապտակ է տարածաշրջանի ժողովուրդներին, որոնք տառապում են սադրիչների դավերից»:

Անցած երկուշաբթի օրը, Բահրեյնի թագավոր Համադ Բին Իսա Ալ-Խալիֆայի հրավերով, այդ երկրի մայրաքաղաք Մանամայում կայացել է «Կրոնների երկխոսություն» թեմայով համաժողովը: