ՀԱՄԱՍ-ը դատապարտել է Գազայի քրիստոնյաների նկատմամբ կիրառվող սահմանափակումները
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը՝ ՀԱՄԱՍ-ը, շաբաթ օրը դատապարտել է Գազայի հատվածի քրիստոնյաների մուտքը Երուսաղեմ արգելելու սիոնիստների քայլը, այն որակելով որպես ռասիստական գործողություն:
ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի անդամ Բասիմ Նաիմի հայտարարության մեջ ասված է. «Ամեն տարի կրկնվող այս քաղաքականությունը բացահայտում է Սիոնիստական ռեժիմի ռասիստական էությունը և ժողովրդավարության ու մարդուի րավունքների վերաբերյալ հայտարարությունների կեղծ լինելը»:
Նա հավելել է. «Բոլոր պաղեստինցիների իրավունքն է, առանց սհամանափակությունների այցելել իրենց սրբավայրերը և կատարել իրենց կրոնական ծեսերը»:
Նաիմը միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Սիոնիստական ռեժիմի նկատմամբ՝ միջազգային և մարդու իրավունքները հարգելու համար:
Աշխարհի փորձագետների կարծիքով, Իսրայելը Գազայի հատվածը վերածել է աշխարհի ամենամեծ բանտի: