Ցույցեր Լիբանանում՝ Հարիրիի կառավարության կազմավորման դեմ
Դեկտեմբեր 17, 2019 07:54 Asia/Tehran
Երկուշաբթի երեկոյան, երրորդ անընդմեջ օրը, հարյուրավոր լիբանանցի բողոքարարներ, բողոքի ցույց են անցկացրել մայրաքաղաք Բեյրութի փողոցներում :
Ցուցարարները դեմ են հրաժարված պարչապետ Սաադ Հարիրիի կառավարության ձևավորմանը:
Սամիր Ալ-Խաթիբի և Մոհամմեդ Ալ-Ասֆադիի կառավարություն ձևավորելուց հրաժարվելուց հետո, վերջին օրերի ընթացքում մեծացել են ենթադրությունները, որ այն կկազմավորի Սաադ Հարիրին:
Ցույցերի ընթացքում բախումներ են եղել բողոքարարների ու անվտանգության ուժերի միջև:
Հոկտեմբերի 17-ից, Լիբանանում ժողովրդական ցույցեր են սկսվել երկրում տիրող տնտեսական ճգնաժամի և կոռուպցիայի դեմ: Ցույցերի արդյունքում, վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական ներկայացրեց :
Պիտակ