Լիբանանում բողոքարարները վանկարկել են «Ոչ ներքին խռվություններին»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i114713-Լիբանանում_բողոքարարները_վանկարկել_են_Ոչ_ներքին_խռվություններին
Չորեքշաբթի օրը, Լիբանանի մեծ թվով քաղաքներում, ներառյալ՝ Տրիպոլիում և Բեյրութում, հասարակական բողոքի շարժման մեկնարկի վաթսուներեքերորդ օրը, ցուցարարները վանկարկել են «Ոչ ապստամբություններին և քաղաքացիական պատերազմին և այո ազատ ու միասնական Լիբանանին» կարգախոսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2019 05:21 Asia/Tehran
  • Լիբանանում բողոքարարները վանկարկել են «Ոչ ներքին խռվություններին»

Չորեքշաբթի օրը, Լիբանանի մեծ թվով քաղաքներում, ներառյալ՝ Տրիպոլիում և Բեյրութում, հասարակական բողոքի շարժման մեկնարկի վաթսուներեքերորդ օրը, ցուցարարները վանկարկել են «Ոչ ապստամբություններին և քաղաքացիական պատերազմին և այո ազատ ու միասնական Լիբանանին» կարգախոսը:

Ցուցարարները վանկարկել են որոշ քաղաքական գործիչների ու իշխանավորների դեմ ուղղված կոչեր, վերջիններիս մեղադրելով կոռուպցիայի, ճնշումների և քաղաքացիներին թալանելու մեջ:

Ցույցերը տեղի են ունեցել Տրիպոլիի քաղաքացիական, հասրակական ու քաղաքական մի շարք խմբերի հրավերով: Ցույցերին մասնակցել են տարբեր արհիմիությունների և կուսակցությունների անդամներ և մեծ թվով ուսանողներ:

Լիբանանում բողոքի ցույցերը սկսվեցին հոկտեմբերի 17-ին: Ցուցարարները բողոքում են տնտեսական վիճակի և կոռուպցիայի դեմ: Ցույցերի արդյունքում, այդ երկրի վարչապետ Սաիդ Հարիրին հրաժարական ներկայացրեց: