Լիբանանի նոր վարչապետ.«Ազգային միասնությունը երկրի կարիքներից է»
Լիբանանի նոր վարչապետ Հեսան Դիաբն ասել է.«Քաղաքական ու տնտեսական կայունությունը, հասրակական ապահովությունը, օրենքի իշխանությունն ու ազգային միասնությունը երկրի ասյօրվա կարիքներն են»:
Հինգշաբթի գիշեր, Լիբանանի ազգային խորհրդարանի պատգամավորների քվեների մեծամասնությունը վաստակելով Հեսան Դիաբն այդ երկրի նախագահ Միշել Աունի կողմից հանձնարարություն է ստացել ձևավորել կառավարության աշխատակազմը: Հանդես գալով մի հաղորդագրությամբ, նա շեշտել է.«Նախկին վարչապետների, խորհրդարանի պատգամավորների, կուսակցությունների ու քաղաքական ուժերի հետ խորհրդակցելուց հետո, տեխնոկրատների ու քաղաքական գործիչների ներկայությամբ, ձևավորվելու է գործունյա կառավարություն»:
Ընդգծելով որ ինքը ուշադրություն է դարձնելու ժողովրդի շահերի ապահովմանն ուղղված գաղափարներին, Դիաբը հավելել է.«Ապագա կառավարությունը Լիբանանի ժողովրդի պահանջների հետ համահունչ կառավարություն է լինելու և վերացնելու է նրանց մտահոգությունները»:
Նշելով, որ երկիրը գտնվում է ճգնաժամային իրավիճակում և այժմ քաղաքական ու անհատական բախումների ժամանակը չէ, Լիբանանի նորընտիր վարչապետը նշել է.«Ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար, խաղաղությունն ու միասնությունը պետք է մեր առաջնահերթությունները լինեն»: