Հեսան Դիաբ.«Լիբանանի կառավարությունը կազմավորվելու է ամենակարճ ժամանակում»
Լիբանանի վարչապետը հայտարարել է, որ ամենակարճ ժամանակում ձևավորելու է կառավարությունը:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, շաբաթ օրը, Բեյրութում, Հեսան Դիաբը հայտարարել է, որ ինքն անկախ է, բայց միաժամանակ վայելում է լիբանանյան բոլոր կողմերի հովանավորությունը:
Նա նշել է, որ փորձելու է առավելագույնը 20 նախարարների մասնակցությամբ փոքր կառավարություն ձևավորել և և լիբանանյան բոլոր խմբավորումների ու շարժումների համագործակցությամբ հասնել երկրի խնդիրների կարգավորմանը:
Լիբանանի բարձրագույն կրթության նախկին նախարար, սուննի մտավորական Հեսան Դիաբն անցած հինգշաբթի օրը, խորհրդարանի պատգամավորների 69 ձայների շնորհիվ, վարչապետ է նշանակվել և նրան հանձնարարվել է երկուսից-երեք շաբաթվա ընթացքում ներկայացնել կառավարության կազմը: