Լիբանանցի հոգևորական. Իրանում քրիստոնյաների ու մուսուլմանների միջև որևէ տարբերություն գոյություն չունի
Չորեքշաբթի օրը լիբանանցի հոգևորական և Լիբանանում իսլամ-քրիստոնեության միջև երկխոսության ասոցիացիայի գլխավոր քարտուղար Անտուան Զուն հանդիպել է Լիբանանում ԻԻՀ դեսպանատանը մշակութային խորհրդատու Աբբաս Խամի Յարի հետ:
Հանդիպման ժամանակ, Անտուան Զուն նշել է. «Իրանում քրիստոսնյաների ու մուսուլմանների միջև տարբերություն չկա: Սակայն դժբախտաբար, Իրանի սահմաններցի դուրս, շատերը կարծում են, թե այդ երկրում, ինչպես մի շարք արաբական երկրներում, քրիստոնյաների իրավունքները սահմանափակվում են»:
Իրանի մշակութային կցորդ Խամի Յարը նշել է, որ քրիստոնյաների ներկայությունն առանձնահատուկ գեղեցկություն է հաղորդել Միջին Արևելքին և տարածաշրջանում պետք է պահպանվի կրոնների միջև համակեցությունը: Նա հավելել է, որ իսլամական հեղափոխությունցի չորս տասնամյակ անց, Իրանում որևէ տարբերություն չկա քրիստոնյա ու մուսուլման քաղաքացիների միջև և Սահմանադրության համաձայն, նրանք բոլորն ունեն հավասար իրավունքներ: