Նեթանյահուն լքել է նախարարական չորս պաշտոնները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր դեմ առաջադրված քրեական մեղադրանքների պատճառով հրաժարական է տվել նախարարական չորս պաշտոններից:
Ինչպես հաղորդում է Հաարեց սիոնիստական թերթը, բացի նախարարների կաբինետից, Բենիամին Նեթանյահուն ղեկավարում էր՝ առողջապահության, սոցիալական բարեկեցության, գյուղատնտեսության և սփյուռքի նախարարությունները:
Իսրայելի ռեժիմի օրենքների համաձայն՝ նա ով հանցագործության պատճառով հետապնդվում է օրենքի կողմից, չի կարող լինել նախարար: Իհարկե այդ օրենքում չի ներառվում վարչապետի պաշտոնը:
Նեթանյահուն հայտարարել է, որ առաջիկա օրերին կներկայացնի նոր նախարարներին:
Սիոնիստական ռեժիմի վարչապետը մեղադրվում է հարուստ գործարարներից նվերներ վերցնելու, միլիոնների կաշառք ստանալու, և պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ: