Իրաքի որոշ շրջաններ մաքրվել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ներկայությունից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i115569-Իրաքի_որոշ_շրջաններ_մաքրվել_են_ԻԼԻՊ_ի_ահաբեկիչների_ներկայությունից
Ալ-Հաշդ Ալ-Շաաբի Իրաքի հավաքազորային ուժերը հայտարարել են, որ Սամերայի հարավային որոշ շրջաններ մաքրվել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ներկայությունից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 12, 2020 12:53 Asia/Tehran
  • Իրաքի որոշ շրջաններ մաքրվել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ներկայությունից

Ալ-Հաշդ Ալ-Շաաբի Իրաքի հավաքազորային ուժերը հայտարարել են, որ Սամերայի հարավային որոշ շրջաններ մաքրվել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ներկայությունից:

Սումերիյե նյուզ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հաղորդագրություն տարածելով Ալ-Հաշդ Ալ-Շաաբին հայտարարել է, որ Իրաքի ոստիկանությունը և աշխարհազորայինների 41 ստորաբաժանման ուժերը որոնողական աշխատանքներ են իրականացրել Սամերայի հարավային շրջաններում, Յասրեբում և Ալ-Սալվեում:

Ալ-Հաշդ Ալ-Շաաբին գործողության նպատակն է հայտարարել տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդումը և ահաբեկչական խմբավորումների վերակազմավորման կանխումը:

Իրաքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ձախողումից հետո, դեռևս այդ խմբավորման անդամներից ներկայություն ունեն Իրաքի տարբեր շրջաններում և ահաբեկչական գործողություններ են իրականացնում: