Սիոնիստական զորայինները հարձակվել են Ալ-Աղսա մզկիթում աղոթող պաղեստինցիների վրա
Հունվար 17, 2020 12:47 Asia/Tehran
Սիոնիստական ռեժիմի զորայիններն Ալ-Աղսա մզկիթում վիրավորել են տասնյակ պաղեստինցի աղոթարարների:
Իսրայելի անվտանգության ուժերը Հաթա և Ալ-Մոկարաբա դարպասներից գրոհել են Ալ-Աղսա մզկիթում աղոթող պաղեստինցիների վրա:
Սիոնիստները ծեծել են այն հավատացյալներին, ովքեր ներկա են եղել Ղոբա ալ-Սախրա մզկիթում:
Պաղեստինցի երիտասարդները ավելի վաղ արձագանքելով Իսրայելի կողմից Ալ-Աղսա մզկիթի սրբավայրի և աղոթարարների վրա կատարված հարձակումներին, ժողովրդին կոչ էին արել ուրբաթօրյա աղոթքը կարդալ Ալ-Աղսա մզկիթում: Նրանք այս օրն անվանել են «Արժանապատվության ուրբաթ»:
Պիտակ