Հորդանանցիները բողոքի ցույց են անցկացրել Իսրայելի ռեժիմի հետ գազի պայմանագրի դեմ
Հունվար 17, 2020 13:29 Asia/Tehran
Հորդանանցիները բողոքի ցույց են անցկացրել Իսրայելի ռեժիմի հետ գազի պայմանագրի դեմ:
ԻԻՀ ռադիոհեռուստատեսության ուրբաթ օրվա հաղորդման համաձայն, ցուցարարները դատապարտել են պայմանագիրը, բացականչելով «Հե՛յ խորհրդարանականներ: Լսո՞ւմ եք, մենք դեմ ենք այդ համաձայնագրին»:
Հանրահավաքը տեղի է ունեցել «Գազային պայմանագիրը չեղյալ հայտարարելու ազգային նախաձեռնության» հրավերով:
2016թ Հորդանանի ազգային էներգետիկ ընկերությունն ամերկյան Նոբել Էներջի ընկերության հետ պայմանագիր կնքեց Միջերկրական ծովում գտնվող Լևիտան բնական գազի հանքավայրից գազ գնելու վերաբերյալ: Ըստ այդ պայմանագրի, 15 տարվա ընթացքում Հորդանանը Պաղեստինի տարածքից ներկրելու է 45 միլիարդ խմ գազ:
Պիտակ