Հազարավոր մարդիկ հարկադրաբար կտեղահանվեն Արաբիայի հյուսիսարևմտյան շրջաններից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i115919-Հազարավոր_մարդիկ_հարկադրաբար_կտեղահանվեն_Արաբիայի_հյուսիսարևմտյան_շրջաններից
Սաուդյան Արաբիայի կառավարությունը մտադիր է Նեոմ քաղաքի կառուցման պատրվակով՝ հազարավոր մարդկանց տարհանել իրենց բնակավայրերից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 20, 2020 17:38 Asia/Tehran
  • Հազարավոր մարդիկ հարկադրաբար կտեղահանվեն Արաբիայի  հյուսիսարևմտյան շրջաններից

Սաուդյան Արաբիայի կառավարությունը մտադիր է Նեոմ քաղաքի կառուցման պատրվակով՝ հազարավոր մարդկանց տարհանել իրենց բնակավայրերից:

Ֆարս գործակալության հաղորդման համաձայն, Սաուդյան Արաբիայի կառավարությունը այս որոշումը կայացել է Նեոմ քաղաքի կառուցման պատրվակով, ինչը զայրացրել է շրջանում բնակվող ցեղախմբերին:

Տեղական աղբյուրների հաղորդման համաձայն, Սաուդյան Արաբիայի կառավարությունը ցանկանում է առանց փող վճարելու կամ հողեր փոխարինելու տիրանալ տարածքին:

Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևմտյան շրջանում բնակվող Հույթաթ ցեղի անդամները սոցցանցերում լայնորեն բողոքել են այդ ծրագրի դեմ՝ ասելով, որ երբեք չեն հրաժարվի իրենց հողերից: