Նաիմ Ղասեմ. Հեզբոլլահը վստահության քվե է տալիս նոր կառավարությանը
Փետրվար 08, 2020 07:00 Asia/Tehran
Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է, որ խմբավորումը կքվեարկի նոր կառավարության օգտին, քանի որ այնտեղ աշխատում են արժանավոր անձինք:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալ Շեյխ Նաիմ Ղասեմն ուրբաթ հայտարարել է, որ անցած հինգ տարիներին Լիբանանում ճգնաժամերը հասել են այնպիսի պայթյունավտանգ վիճակի, որ խնդիրները հնարավոր չէ կարող լուծվել մի քանի օրում կամ շաբաթում: Նա հավելել է, որ պետք է սպասել և հնարավորություն տալ Հասան Դիաբի կառավարությանը:
Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալը նոր կառավարությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել ներկայացնելու այնպիսի ծրագրեր և նախագծեր, որոնք կբարելավեն երկրի ֆինանսական, տնտեսական և սոցիալական իրավիճակը:
Պիտակ