Լիբանանում ուսանողները հանրահավաք են անցկացրել՝ դատապարտելով «դարի գործարք» նախագիծը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i116796-Լիբանանում_ուսանողները_հանրահավաք_են_անցկացրել_դատապարտելով_դարի_գործարք_նախագիծը
Լիբանանում ուսանողները հանրահավաք են անցկացրել՝ դատապարտելով «դարի գործարք» ամերիկյան նախագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2020 13:56 Asia/Tehran
  • Լիբանանում ուսանողները հանրահավաք են անցկացրել՝ դատապարտելով «դարի գործարք» նախագիծը

Լիբանանում ուսանողները հանրահավաք են անցկացրել՝ դատապարտելով «դարի գործարք» ամերիկյան նախագիծը:

Ինչպես հաղորդում է Լիբանանի Ալ-Ահդ լրատվական կայքը, այդ երկրի ուսանողները շաբաթ օրը հանրահավաք անցկացնելով Լիբանանի արևելյան  Բաալբեք քաղաքի կենտրոնական հրապարակում, հակաամերիկյան ու հակասիոնիստական կարգախոսներ են վանկարկել և դատապարտել են  «դարի գործարք» ամերիկա-սիոնիստական նախագիծը:

Լիբանանցիները Բեյրութում ԱՄՆ-ի դեսպանատան առջև և մի շարք այլ քաղաքներում, բազմաթիվ բողոքի ցույցեր են անցկացրել այդ նախագծի դեմ:

Երուսաղեմը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելը, Հորդանան գետի արևմտյան ափի 30 տոկոսն Իսրայելին հանձնելը, պաղեստինցի փախստականների իրենց երկիր վերադարձն արգելելը և Պաղեստինի կատարյալ զինաթափումը, այդ չարաբաստիկ նախագծի կարևորագույն կետերն են համարվում: