Հորդանանը դատապարտել է նոր ավաններ կառուցելու Սիոնիստական ռեժիմի որոշումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i117320-Հորդանանը_դատապարտել_է_նոր_ավաններ_կառուցելու_Սիոնիստական_ռեժիմի_որոշումը
Հորդանանի ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Աբուղանիմի բարձունքներում երկու հազար 200 նոր բնակարաններ կառուցելու Սիոնիստական ռեժիմի որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2020 14:13 Asia/Tehran
  • Հորդանանը դատապարտել է նոր ավաններ կառուցելու Սիոնիստական ռեժիմի որոշումը

Հորդանանի ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Աբուղանիմի բարձունքներում երկու հազար 200 նոր բնակարաններ կառուցելու Սիոնիստական ռեժիմի որոշումը:

Ուրբաթ օրը, Հորդանանի ԱԳՆ խոսնակ Զեյֆ Ալլահ Ալ-Ֆայեզը, Սիոնիստական ռեժիմին բնութագրելով որպես օկուպանտ ռեժիմ, շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է լուրջ դիրքորոշում որդեգրի Իսրայելի ավանաշինության քաղաքականության դադարեցման ուղղությամբ:

Հորդանանի ԱԳ նախարարության խոսնակը հստակեցրել է.«Օկուպացված տարածքներում Իսրայելի միակողմանի ու անօրինական քայլերը խախտում են միջազգային իրավունքները, մարդկային իրավունքներն ու  բանաձևերը:

Հինգշաբթի օրը, վերջին մեկ տարվա ընթացքում Սիոնիստական ռեժիմի պառլամենտական երրորդ ընտրություններից 2 շաբաթ առաջ, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է է.«Արևելյան Ղոդսում կառուցվելու են հազարավոր սիոնիստաբնակ ավաններ»: Սիոնիստական ռեժիմի վարչապետը հավելել է, որ  ռեժիմի պատասխանատուները մտադիր են  Աբուղանիմի  բարձունքներում կառուցել երկու հազար 200 նոր բնակարաններ: