Հորդանանը դատապարտել է նոր ավաններ կառուցելու Սիոնիստական ռեժիմի որոշումը
Հորդանանի ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Աբուղանիմի բարձունքներում երկու հազար 200 նոր բնակարաններ կառուցելու Սիոնիստական ռեժիմի որոշումը:
Ուրբաթ օրը, Հորդանանի ԱԳՆ խոսնակ Զեյֆ Ալլահ Ալ-Ֆայեզը, Սիոնիստական ռեժիմին բնութագրելով որպես օկուպանտ ռեժիմ, շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է լուրջ դիրքորոշում որդեգրի Իսրայելի ավանաշինության քաղաքականության դադարեցման ուղղությամբ:
Հորդանանի ԱԳ նախարարության խոսնակը հստակեցրել է.«Օկուպացված տարածքներում Իսրայելի միակողմանի ու անօրինական քայլերը խախտում են միջազգային իրավունքները, մարդկային իրավունքներն ու բանաձևերը:
Հինգշաբթի օրը, վերջին մեկ տարվա ընթացքում Սիոնիստական ռեժիմի պառլամենտական երրորդ ընտրություններից 2 շաբաթ առաջ, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է է.«Արևելյան Ղոդսում կառուցվելու են հազարավոր սիոնիստաբնակ ավաններ»: Սիոնիստական ռեժիմի վարչապետը հավելել է, որ ռեժիմի պատասխանատուները մտադիր են Աբուղանիմի բարձունքներում կառուցել երկու հազար 200 նոր բնակարաններ: