Լիբանանի քաղաքացիները ցույցեր են իրականացրել կառավարության տնտեսական քաղաքականությունների դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i117395-Լիբանանի_քաղաքացիները_ցույցեր_են_իրականացրել_կառավարության_տնտեսական_քաղաքականությունների_դեմ
Մի քանի օր անընդմեջ բողոքելով իրենց երկրի ֆինանսական քաղաքականությունների դեմ, լիբանանցիները հանրահավաք են անցկացրել Կենտրոնական բանկի և մի քանի այլ բանկերի առջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2020 13:52 Asia/Tehran
  • Լիբանանի քաղաքացիները ցույցեր են իրականացրել կառավարության տնտեսական քաղաքականությունների դեմ

Մի քանի օր անընդմեջ բողոքելով իրենց երկրի ֆինանսական քաղաքականությունների դեմ, լիբանանցիները հանրահավաք են անցկացրել Կենտրոնական բանկի և մի քանի այլ բանկերի առջև:

Ինչպես հաղորդում է Լիբանանի Միլլի լրատվական գործակալությունը,  ակցիայի մասնակիցները «Կորոնավիրուսը աղքատությունից ավելի վտանգավոր չէ» կարգախոսով պաստառներ են կրել:

Լիբանանցի բողոքարարները ողջունել են խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունների անցկացումը, իրենց անհամաձայնությունը հայտնելով այդ երկրի ֆինանսական քաղաքականություններին: Նրանք նշել են,որ այդ քաղաքականությունների նպատակն է բռնազավթել ավանդատուների, հատկապես փոքր ավանդատուների գույքը:

 Լիբանանի ընդհանուր պարտքը (արտաքին եւ ներքին) կազմում է շուրջ 90 միլիարդ դոլար, որից 30 միլիարդ դոլարը վերաբերում է պարտատոմսերին կամ արժեթղթերին, որոնք այդ երկիրը պետք է վճարի մարտ, ապրիլ և հունիս ամիսներին, սակայն չի կարող դա անել: