Լիբանանի քաղաքացիները ցույցեր են իրականացրել կառավարության տնտեսական քաղաքականությունների դեմ
Մի քանի օր անընդմեջ բողոքելով իրենց երկրի ֆինանսական քաղաքականությունների դեմ, լիբանանցիները հանրահավաք են անցկացրել Կենտրոնական բանկի և մի քանի այլ բանկերի առջև:
Ինչպես հաղորդում է Լիբանանի Միլլի լրատվական գործակալությունը, ակցիայի մասնակիցները «Կորոնավիրուսը աղքատությունից ավելի վտանգավոր չէ» կարգախոսով պաստառներ են կրել:
Լիբանանցի բողոքարարները ողջունել են խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունների անցկացումը, իրենց անհամաձայնությունը հայտնելով այդ երկրի ֆինանսական քաղաքականություններին: Նրանք նշել են,որ այդ քաղաքականությունների նպատակն է բռնազավթել ավանդատուների, հատկապես փոքր ավանդատուների գույքը:
Լիբանանի ընդհանուր պարտքը (արտաքին եւ ներքին) կազմում է շուրջ 90 միլիարդ դոլար, որից 30 միլիարդ դոլարը վերաբերում է պարտատոմսերին կամ արժեթղթերին, որոնք այդ երկիրը պետք է վճարի մարտ, ապրիլ և հունիս ամիսներին, սակայն չի կարող դա անել: