Սիոնիստական ռեժիմն անօդաչու թռչող սարքով հարձակվել է Սիրիայի հարավային հատվածի վրա
Սիոնիստական ռեժիմն անօդաչու թռչող սարքով հարձակվել է Սիրիայի հարավային Կունայտրա նահանգի վրա։ Զոհվել է մեկ խաղաղ քաղաքացի։
Ինչպես հաղորդում է Սիրիայի ՍԱՆԱ լրատվական գործակալությունը, իսրայելական մի անօդաչու թռչող սարք կպել է Սիրիայի հարավային Կունայտրա նահանգի Հեզր ավանի հարավային հատվածում կայանված մի ավտոմեքենայի։ Ավտոմեքենայի մեջ գտնվող ուղևորը զոհվել է։
Կունայտրա նահանգը գտնվում է բռնագրավված Գոլանի սահմանների մոտ։
Սիոնիստական ռեժիմը, պարբերաբար հրթիռների ու ԱԹՍ-երի թիրախ է դարձնում Սիրիայի հարավային հատվածը։ Այդ հարձակումների մեծ մասն իրականացվում է Սիրիայում այդ ռեժիմի կողմից հովանավորվող ահաբեկիչների հոգեկանը բարձրացնելու նպատակով։
Սիրիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմը և նրա արևմտյան ու տարածաշրջանային դաշնակիցներն աջակցում են Սիրիայի կառավարության դեմ պատերազմող ահաբեկչական-թաքֆիրական խմբավորումներին։