ԻԼԻՊ-ի անդամների 82 երեխաներ Իրաքից վերադարձվել են Ադրբեջան
(last modified Wed, 04 Mar 2020 15:00:22 GMT )
Մարտ 04, 2020 18:30 Asia/Tehran
  •  ԻԼԻՊ-ի անդամների 82 երեխաներ Իրաքից վերադարձվել են Ադրբեջան

Իրաքի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի անդամների 82 երեխաներ այդ երկրից վերադարձվել են Ադրբեջան։

Ինչպես հաղորդում է Baghdad Alyoum լրատվական կայքը, Իրաքի ԱԳ նախարարության խոսնակ Ահմադ Ալ-Սահաֆը չորեքշաբթի օրն ասել է․-«Իրաքի բանտերում իրենց մայրերի մոտ գտնվող ադրբեջանցի երեխաները վերադարձվել են  իրենց երկիր»։

Ալ-Սահաֆը հստակեցրել է․-«ԻԼԻՊ-ի անդամ ադրբեջանցի կանայք այդ ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու պատճառով մնալու են բանտում»։

ԻԼԻՊ-ը 2014 թվականի հունիսին որոշ արտասահմանյան երկրների ու ներքին տարրերի հովանավորությամբ մուտք գործեց Իրաք և իր վերահսկողության տակ առավ այդ երկրի տարածքի մեկ երրորդը։