Գանցը և Լիբերմանը համաձայնության են եկել Նեթանյահուն հեռացնել իշխանությունից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i118022-Գանցը_և_Լիբերմանը_համաձայնության_են_եկել_Նեթանյահուն_հեռացնել_իշխանությունից
«Կապույտ և սպիտակ» կոալիցիայի ղեկավար Բեննի Գանցը, երկուշաբթի օրը հայտարարել է «Իսրայելը մեր տունն է» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանի հետ համաձայնության գալու և առանց վարչապետ Բենջամին Նեթանյահուի և նրա ղեկավարած «Լիքուդ» կուսակցության մասնակցության, կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 10, 2020 08:39 Asia/Tehran
  • Գանցը և Լիբերմանը համաձայնության են եկել Նեթանյահուն հեռացնել իշխանությունից

«Կապույտ և սպիտակ» կոալիցիայի ղեկավար Բեննի Գանցը, երկուշաբթի օրը հայտարարել է «Իսրայելը մեր տունն է» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանի հետ համաձայնության գալու և առանց վարչապետ Բենջամին Նեթանյահուի և նրա ղեկավարած «Լիքուդ» կուսակցության մասնակցության, կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Գանցը հատարարել է, որ կողմերը պայմանավորվել են ձևավորել կառավարություն, որպեսզի Իսրայելը դուրս գա քաղաքական փակուղուց և կանխվի խորհրդարանական ընտրույթունների չորրորդ փուլի անցկացումը:

Լիբերմանը նույնպես դրական է գնահատել հանդիպման արդյունքները, նշելով, որ կառավարություն կազմելու հարցում կրկին ձախողվելը և  բռնագրավված տարածքներում խորհդրանականա ընտրությունների չորրորդ փուլի անցկացումն ամենավատ տարբերակը կլիներ:

Մարտի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիքուդ» կուսակցությունը ստացել է ձայների 58, իսկ Բեննի Գանցի գլխավորած «Կապույտ և սպիտակ»   կոալիցիան՝ 55 տոկոսը:

Քանի որ կուսակցություններից ոչ մեկին չի հաջողվել ստանալ ձայների մեծամասնությունը, կամ 61 տոկոսը, եթե Ավիգդոր Լիբերմանի կուսակցությունը չմիավորվերի վերոնշյալ երկու կուսակցություններից որևէ մեկի հետ, քաղաքական ճգնաժամն Իսրայելում կշարունակվի: