Ասադի խորհրդական. «Թեհրան-Դամասկոս հարաբերությունները ռազմավարական ու պատմական են»
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդականը շեշտել է.«Իրանի ու Սիրիայի հարաբերությունները ռազմավարական ու պատմական են և Սիրայի անկախությունն ու ինքնիշխանությունը Թեհրանի ու Մոսկվայի առաջնահերթություններից է»:
Անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում Սիրիայի բանակի գործողություններին Բեսինե Շաաբանը շեշտել է.«Սիրիայի բանակը երկրի բռնագրավված տարածքներից ազատագրել է ավելի 2 հազար կմ. և մեծ կորուստներ է պատճառել ահաբեկիչներին»:
Կարևորելով դիմադրության ճակատում Սիրիայի կողմից իր դաշնակիցներին ցուցաբերվող աջակցությունը, Ասադի խորհրդականը հավելել է. «Սիրիայի կառավարությունը ցանկանում է, որպեսզը Իդլիբը լիարժեք ազատագրվի և փախստականները վերադառնան հայրենիք»:
Ասադի խորհրդականը Թուրքիայի քայլերը համարել է Սիոնիստական ռեժիմի շահերի ուղղությամբ արված քայլեր, հավելելով. «Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Պաղեստինի հարցով առևտուր է անում և երազում է Սիրիան բռնագրավելու մասին»: