Սիոնիստական ռեժիմը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով գաղտնալսում է անձանց հեռախոսզրույցները
Սիոնիստական ռեժիմի կառավարությունն այդ երկրի անվտանգության ծառայությանը թույլ է տվել առանց դատարանի կարգադրության, գաղտնալսել մարդկանց հեռախոսազրույցները։
Սիոնիստական «Թայմս» օրաթերթը գրել է,-«Իսրայելի ներքին անվտագնության գործակալությունը (Shin Bet) մարդկանց հեռախոսազրույցները գաղտնալսելու միջոցով կարանտին է սահմանելու այն անձանց համար, ովքեր ավելի քան 10 րոպե կմնան կորոնավիրուսով վարակված անձի մոտ»։
Ըստ Իսրայելում լույս տեսնող թերթի. «Կորոնավիրուսի տարածումն կանխելու համար Սիոնիստական ռեժիմի կաբինետի քայլը մտահոգություններ է առաջացրել գաղտնիության և քաղաքացիական ազատությունների խախտումների վերաբերյալ»։
Սիոնիստական ռեժիմի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ բռնագրաված տարածքներում կորոնավիրուսով վարակվել է 250 մարդ։
Իսրայելի ԱԳ նախարարության հայտարարության համաձայն՝ ռեժիմի ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Յուվալ Ռութեմը և 3700 սիոնիստ զինվորականներ գտնվում են կարանտինի մեջ։