Իրաքում մի քանի ամերիկացի զինծառայողներ վարակվել են կորոնավիրուսով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i118600-Իրաքում_մի_քանի_ամերիկացի_զինծառայողներ_վարակվել_են_կորոնավիրուսով
Իրաքի խորհրդարանի անվտանգության ու պաշտպանության ֆրակցիայի անդամ Բադր Ալ-Զիադին հայտարարել է, որ այդ երկրում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում կորոնավիրուսի վարակման մի քանի դեպք է գրանցվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2020 13:36 Asia/Tehran
  • Իրաքում մի քանի ամերիկացի զինծառայողներ վարակվել են կորոնավիրուսով

Իրաքի խորհրդարանի անվտանգության ու պաշտպանության ֆրակցիայի անդամ Բադր Ալ-Զիադին հայտարարել է, որ այդ երկրում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում կորոնավիրուսի վարակման մի քանի դեպք է գրանցվել։

Իրաքի խորհրդարանի անվտանգության ու պաշտպանության ֆրակցիայի անդամը չորեքշաբթի օրը զգուշացրել է, որ  Իրաքի արևմտյան Ալ-Անբար նահանգի  Այն ալ-Ասադ և Հաբանիա ռազմաբազաներում ամերիկացի զինծառայողները վարակվելեն կորոնավիրուսով։

Քննադատելով առանց Իրաքի կենտրոնական կառավարության թույլտվության, այդ երկրի երկնքում  ամերիկյան  ուղղաթիռների ու անօդաչու թռչող սարքեր շարունակական թռիչքները, Ալ-Զիադին ասել է․-«Մինչ այժմ Իրաքում ԱՄՆ-ի բանակի հրամանատարությունը հրաժարվում է հաստատել իր զինվորների կորոնավիրուսով վարակվելու դեպքերը։ Ամերիկացի զինվորներն այն պայմաններում են շարունակում մնալ Իրաքում, երբ այդ երկրի ժողովուրդն ու իշխանությունները պահանջում են,որ  նրանք լքեն այդ երկիրը»։

Իրաքի խորհրդարանը որոշ ժամանակ առաջ վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի ներկայությամբ գումարած նիստում քվեարկեց այդ երկրի տարածքից օտարերկրյա ուժերի արտաքսման օգտին։