Բենի Գանցը ժամանակ է պահանջել կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար
Սիոնիստական ռեժիմի «Կապույտ և սպիտակ» կուսակցության նախագահ Բենի Գանցը ժամանակ է պահանջել կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար:
Մեհր լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բենի Գանցը Սիոնիստական ռեժիմի նախագահ Ռեուվեն Ռիվլինից երկշաբաթյա ժամկետ է պահանջել Իսրայելի գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կոալիցիոն կառավարություն կազմելու համար:
Անցած մեկ տարվա ընթացքում երեք շրջան կայացած ընտրություններում Բենի Գանցը Նեթանյահուի գլխավոր մրցակիցն էր: Անցած մարտին նրան հանձնարարվեց կառավարություն ձևավորել: Երկուշաբթի օրն ավարտվում է Գանցին տրված ժամկետը, սակայն նա դեռևս չի հաջողել նոր կառավարություն կազմել:
Հարկ է նշել, որ երբ անցած շաբաթ գրեթե ավարտվել էին կառավարության կազմավորման հարցով Բենիամին Նեթանյահուի հետ տարաձայնությունները վերացնելու թեմայով բանակցությունները,վերջինիս հակառակության պատճառով միասնական կառավարությունը չձևավորվեց :
Տեղյակ աղբյուրների հաղորդման համաձայն, Նեթանյահուի կոռուպցիոն գործի հարցով դատավորների միջև անհամաձայնությունների պատճառով, սրվել է «Լիքուդ» և «Կապույտ և սպիտակ» կուսակցությունների միջև տարաձայնությունը: