Արայիկ Հարությունյանը նախնական տվյալներով ստացել է ձայների 87%-ը. Խոսնակ
Արայիկ Հարությունյանն՝ ԼՂ-ի (Արցախի Հանրապետության) հաջորդ Նախագահ:
Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Ազատ Հայերնիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Նախնական արդյունքներն՝ ավելի քան 87 տոկոս. շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին անցկացվում են Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունները: Համաձայն ԼՂ-ի ոստիկանության տրամադրած տվյալների` քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 103 637 ընտրող, ընտրություններին մասնակցել է 47050 ընտրող (ընտրողների 44,9 տոկոսը):
ԼՂ-ի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում են Արայիկ Հարությունյանը, որն առաջին փուլում ստացել էր ընտրության մասնակիցների քվեների 49,26 տոկոսը, եւ ԼՂ-ի (ԱՀ) արտգործնախարար Մասիս Մայիլյանը (26,4 տոկոս), եւ անցել 2-րդ փուլ։
News.am