Լիբանանը Սիոնիստական ռեժիմի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ին
Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ՝ բողոքելով լիբանանասիրիական սահմանին գտնվող քաղաքացիական մեքենայի վրա իսրայելական ԱԹՍ-ի իրականացրած հարվածի մասին:
Չորեքշաբթի օրը սիրիական աղբյուրները հայտարարել են, որ լիբանանասիրիական սահմանին գտնվող Ջադիդա Յաբուս անցակետում, սիոնիստական ԱԹՍ-ը թիրախավորել է Լիբանանի Հեզբոլլահի հրամանատար Էմադ Էմադ ալ-Քարիիմին պատկանող ավտոմեքենան, սակայն չի կարողացել վնասել դրան:
«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարություն է տարածել, որում դատապարտելով Սիոնիստական ԱԹՍ-ի հարվածը ասվել է.«Այս ագրեսիան Լիբանանի նկատմամբ Իսրայելի թշնամական քաղաքականության մի մասն է»: