Լիբանանը Սիոնիստական ռեժիմի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i119456-Լիբանանը_Սիոնիստական_ռեժիմի_դեմ_հայց_է_ներկայացրել_ՄԱԿ_ին
Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ՝ բողոքելով լիբանանասիրիական սահմանին գտնվող քաղաքացիական մեքենայի վրա իսրայելական ԱԹՍ-ի իրականացրած հարվածի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2020 14:09 Asia/Tehran
  • Լիբանանը Սիոնիստական ռեժիմի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ին

Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ՝ բողոքելով լիբանանասիրիական սահմանին գտնվող քաղաքացիական մեքենայի վրա իսրայելական ԱԹՍ-ի իրականացրած հարվածի մասին:

Չորեքշաբթի օրը սիրիական աղբյուրները հայտարարել են, որ լիբանանասիրիական սահմանին գտնվող  Ջադիդա Յաբուս  անցակետում, սիոնիստական ԱԹՍ-ը թիրախավորել է Լիբանանի Հեզբոլլահի հրամանատար Էմադ Էմադ ալ-Քարիիմին պատկանող ավտոմեքենան, սակայն չի կարողացել վնասել դրան:

«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն  Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարություն է տարածել, որում դատապարտելով Սիոնիստական ԱԹՍ-ի հարվածը ասվել է.«Այս ագրեսիան Լիբանանի նկատմամբ Իսրայելի թշնամական քաղաքականության մի մասն է»: