Իսրայելցիները հոգնել են քաղաքական խաղերից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i119581-Իսրայելցիները_հոգնել_են_քաղաքական_խաղերից
Օկուպացված տարածքների հազարավոր բնակիչներ, կիրակի օրը բողոքի ցույց են անցկացրել Թել Ավիվում՝ բողոքելով կառավարության ձևավորման ընթացքի ձգձման և կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կրած վնասների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2020 06:11 Asia/Tehran
  • Իսրայելցիները հոգնել են քաղաքական խաղերից

Օկուպացված տարածքների հազարավոր բնակիչներ, կիրակի օրը բողոքի ցույց են անցկացրել Թել Ավիվում՝ բողոքելով կառավարության ձևավորման ընթացքի ձգձման և կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կրած վնասների դեմ:

Իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել են,ո ր Թել Ավիվի մի քանի հրապարակներում հավաքվել են տասնյակ հազարավոր բողոքարարներ:

Հաղորդումների համաձայն, ցուցարարներն իշխանություններին կոչ են արել վերացնել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կիրառված սահմանափակումները և ֆինանսական աջակցություն տրամադրել ստեղծված իրավիճակից տուժած քաղաքացիներին:

Սիոնիստական ռեժիմն ավելի քան մեկ տարի կանգնած է կառավարության ձևավորման խնդրի առաջ: Այս նպատակով անցկացված խորհրդարանական երեք ընտրությւնները նույնպես որևէ արդյունք չեն ունեցել, իսկ կորոնավիրուսի պանդեմիան ավելի է բարդացրել իրավիճակը: