Աննախադեպ օրենքների վավերացում և անվստահություն Սիոնիստական ռեժիմի ղեկավարների միջև
https://parstoday.ir/hy/news/west_asia-i119758-Աննախադեպ_օրենքների_վավերացում_և_անվստահություն_Սիոնիստական_ռեժիմի_ղեկավարների_միջև
Իսրայելի ռեժիմի Քնեսեթն ընդունել է աննախադեպ օրենքներ, որպեսզի կանխի կառավարության ձևավորման հարցում «Սպիտակ և կապույտ» դաշինքի ղեկավար Բեննի Գանցի նկատմամբ «Լիքուդ» կուսակցության ղեկավար Բենիամին Նեթանյահուի դավաճանությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2020 12:34 Asia/Tehran
  • Աննախադեպ օրենքների վավերացում և անվստահություն Սիոնիստական ռեժիմի ղեկավարների միջև

Իսրայելի ռեժիմի Քնեսեթն ընդունել է աննախադեպ օրենքներ, որպեսզի կանխի կառավարության ձևավորման հարցում «Սպիտակ և կապույտ» դաշինքի ղեկավար Բեննի Գանցի նկատմամբ «Լիքուդ» կուսակցության ղեկավար Բենիամին Նեթանյահուի դավաճանությունը:

Քնեսեթի մեծ թվով ներկայացուցիչներ կողմ են քվեարկել մի շարք աննախադեպ օրենքների, որոնք թույլ են տալիս Նեթանյահուին ու Գանցին ձևավորել կոալիցիոն կառավարություն:

Վարչապետի պաշտոնանկության հետաձգումը մինչև դատարանի վերջնական վճռի հրապարակում, խորհրդարանի 23-րդ շրջանի աշխատանքը 4 տարվա փոխարեն  3 տարով սահամանափակելը, որպեսզի Նեթանյահուն ու Գանցը կարողանան 1.5 տարի վարել վարչապետի պաշտոնը, այդ պաշտոնի փոխանցումը  Նեթանյահուի և Գանցի միջև, որպեսզի «Լիքուդը» 1.5 տարի հետո չկարողանա կազմալուծել կառավարությունը, այն օրենքներից են, որ հաստատվել են 64 կողմ և 37 դեմ ձայներով:

Նեթանյահուն և Գանցը, խորոհրդարանական երեք ընտրություններց հետո, ի վերջո համաձայնության են եկել կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ: