Հունիսին բանակցություններկսկսվեն՝ ամերիկյան զորուժն Իրաքից դուրս բերելու շուրջ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i119839-Հունիսին_բանակցություններկսկսվեն_ամերիկյան_զորուժն_Իրաքից_դուրս_բերելու_շուրջ
Իրաքի ԶՈւ խոսնակը հայտարարել է, որ առաջիկա հունիսին մեկնարկելու են Իրաքից ամերիկյան զորուժի լիարժեք դուրսբերման վերաբերյալ բանակցությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2020 12:30 Asia/Tehran
  • Հունիսին բանակցություններկսկսվեն՝ ամերիկյան զորուժն Իրաքից դուրս բերելու շուրջ

Իրաքի ԶՈւ խոսնակը հայտարարել է, որ առաջիկա հունիսին մեկնարկելու են Իրաքից ամերիկյան զորուժի լիարժեք դուրսբերման վերաբերյալ բանակցությունները:

Աբդուլքարիմ Ախալաֆը կիրակի օրը հայտարարել է, որ Իրաքի կառավարությունը հետևում է խորհրդարանի ընդունած բաանձևին, որով ԱՄՆ-ին կոչ է արվում իր զորուժն ամբողջությամբ դուրս բերել այդ երկրից:

Նշելով, որ մինչ այս պահն ԱՄՆ-ն իր զորուժի մի մասը դուրս է բերել Իրաքից, Խալաֆը հավելել է. «Առաջիկա հունիսին կայանալիք բանակցությունների ընթացքում, երկու երկրների ներկայացուցիչները կքննարկեն ԱՄՆ-ի զորուժի լիարժեք դուրսբերման ժամանակացույցն ու ընթացքը»:

Իրաքի նոր վարչապետ Մուստաֆա ալ- Քազեմիի գլխավոր գերակայություններից մեկն այդ երկրից ամերիկյան զորուժի դուրսբերման խնդիրն է, որն այդ երկրի հասարակության պահանջն է: