Սիոնիստները բողոքում են կոռումպացված կառավարության դեմ
Օկուպացված տարածքների հազարավոր բնակիչներ, ինչպես նաև Հայֆայում բնակվող սիոնիստները, կիրակի օրը բողոքի ցույց են անցկացրել՝ «Սպիտակ և կապույտ» դաշինքի առաջնորդ Բեննի Գանցի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև կոալիցիոն կառավարությունձ ևավորելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման դեմ:
Սիոնիստները Գանցին կոչ են արել որևէ դեպքում չդառնալ Նեթանյահուի դաշնակիցը, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ:
Ցուցարարները նաև կոչ են արել թույլ չտալ, որպեսզի Նեթանյահուն նոր կառավարության մեջ իշխի դատական համակարգի վրա:
Ավելի վաղ, Սիոնիստական ռեժիմի մի շարք կուսակցություններ հայտարարել են, որ Գանցի և Նեթանյահուի միջև ձեռք բերված համաձայնության հիմամբ, ձևավորվելու է կոռումպացված կառավարություն:
Ներկա դրությամբ, Բենիամին Նեթանյահուն որպես մեղադրայալ է ներգրավված չորս դատական գործերում: Նա մեղադրվում է կաշառակերության, խարդախության, ն հանրության վստահությունը չարաշահելու մեջ:
Կրոնավիրուսի պանդեմիայի պատճառով, դատավարությունը հետաձգվել է մինչև մայիսի 24-ը: