Դամասկոսը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության պահած լռությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i119918-Դամասկոսը_դատապարտել_է_Սիոնիստական_ռեժիմի_ագրեսիայի_նկատմամբ_միջազգային_հանրության_պահած_լռությունը
Սիրիայի վարչապետի խորհրդականը դատապարտել է միջազգային հանրության  լռությունը՝ Սիոնիստական ռեժիմի կողմից  այդ երկրի նկատմամբ շարունակվող ագրեսիայի և Իսրայելի կողմից միջազգային իրավունքի ամենատարրական կանոններին ցուցաբերվող անհարգալից վերաբերմունքի նկատմամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2020 13:58 Asia/Tehran
  • Դամասկոսը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության պահած լռությունը

Սիրիայի վարչապետի խորհրդականը դատապարտել է միջազգային հանրության  լռությունը՝ Սիոնիստական ռեժիմի կողմից  այդ երկրի նկատմամբ շարունակվող ագրեսիայի և Իսրայելի կողմից միջազգային իրավունքի ամենատարրական կանոններին ցուցաբերվող անհարգալից վերաբերմունքի նկատմամբ։

Ալ-Ալամ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Աբդոլ Ղադեր Ազուզը երկուշաբթի օրը Սպուտնիկ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է․ «Միացյալ Նահանգները բացահայտորեն պաշտպանում է Սիրիայի  դեմ  Իսրայելի  ագրեսիան, ավելի սրելով տարածաշրջանում ընթացող հակամարտությունը և  վերացնելով խաղաղության հաստատման հնարավորությունը»։

Դամասկոսի արվարձանում գտնվող բնակելի շրջանների վրա Սիոնիստական ռեժիմի վերջերս իրականացրած հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել չորս խաղաղ քաղաքացի։

Սիրիայի բանակի Հակաօդային պաշտպանության ուժերը Դամասկոսի երկնքում դիմակայելով իսրայելական կործանիչների հարձակումներին, խոցել են մի քանի հրթիռներ, նախքան դրանց՝ թիրախներին հարվածելը: