Դամասկոսը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության պահած լռությունը
Սիրիայի վարչապետի խորհրդականը դատապարտել է միջազգային հանրության լռությունը՝ Սիոնիստական ռեժիմի կողմից այդ երկրի նկատմամբ շարունակվող ագրեսիայի և Իսրայելի կողմից միջազգային իրավունքի ամենատարրական կանոններին ցուցաբերվող անհարգալից վերաբերմունքի նկատմամբ։
Ալ-Ալամ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Աբդոլ Ղադեր Ազուզը երկուշաբթի օրը Սպուտնիկ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է․ «Միացյալ Նահանգները բացահայտորեն պաշտպանում է Սիրիայի դեմ Իսրայելի ագրեսիան, ավելի սրելով տարածաշրջանում ընթացող հակամարտությունը և վերացնելով խաղաղության հաստատման հնարավորությունը»։
Դամասկոսի արվարձանում գտնվող բնակելի շրջանների վրա Սիոնիստական ռեժիմի վերջերս իրականացրած հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել չորս խաղաղ քաղաքացի։
Սիրիայի բանակի Հակաօդային պաշտպանության ուժերը Դամասկոսի երկնքում դիմակայելով իսրայելական կործանիչների հարձակումներին, խոցել են մի քանի հրթիռներ, նախքան դրանց՝ թիրախներին հարվածելը: