ԻԼԻՊ-ի անդամներն ամերիկյան ուղղաթիռներով Սիրիայից տեղափոխվել են Իրաք
Իրաքի Ալ-Նաջբա Իսլամական դիմադրության շարժումը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ԻԼԻՊ խմբավորման անդամները Սիրիայից Իրաք տեղափոխվել ամերիկյան ուղղաթիռներով:
ՖԱՐՍ լրատվական գործակալության փոխանցմամբ տեսանյութում, որը տեսագրվել է Իրաքի Հաշդ ալ-Շաբի խմբավորման ջերմային տեսախցիկներով, ամերիկյան մի քանի ուղղաթիռներ, ԻԼԻՊ-ի անդամներին գիշերով Սիրիայից տեղափոխում են Իրաք:
Իրաքի Հաշդ ալ-Շաբի խմնբավորման 26-րդ դիվիզիայի հրամանատար Ղասեմ Ալ-Մամուրին ասել է․ «Տեղեկություններ կան, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը Միացյալ Նահանգների օգնությամբ վերսկսել է իր գործունեությունն Իրաքի մի շարք նահանգներում, այդ թվում ՝ Բաբիլում»։
Վերջին օրերին Իրաքի Սալահեդդին, Դիալա, Բաբիլ և ալ-Անբար նահանգներում ԻԼԻՊ-ի տեղաշարժերը կտրուկ աճել են։ Անվտանգության և Հաշդ ալ-Շաբի ուժերի դեմ իրականացված մի շարք ահաբեկչական հարձակումների հետևանքով, զոհվել ու վիրավորվել են մի խումբ իրաքցիներ: