Իրաքում մեկնարկել է լայնածավալ գործողութուն՝ ԻԼԻՊ-ի դեմ
(last modified Tue, 05 May 2020 14:29:40 GMT )
Մայիս 05, 2020 18:59 Asia/Tehran
  • Իրաքում մեկնարկել է լայնածավալ գործողութուն՝ ԻԼԻՊ-ի դեմ

ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին ոչնչացնելու նպատակով, Իրաքի վարչապետի հրամանով, այդ երկրում մեկնարկել են լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ: Այս մասին տեղեկացնում է Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարության խոսնակը:

Իրաքի զինված ուժերի ԳՇ խոսնակ Աբդոլքարիմ Խալաֆն ասել է. «Վարչապետ  Ադել Աբդուլմահդին զինված ուժերին հրահանգել է հետախուզական ծառայությունների հետ համագործակցությամբ և օդուժի աջակցությամբ, լայնածավալ հակաահաբեկչական գործողություն սկսել՝   ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին ոչնչացնելու նպատակով: 

Նշելով, որ ԻԼԻՊ-ի Իրաք վերադառնալու մասին հրապարակված լուրերը չափազանցված են, Խալաֆը հավելել է. «ԻԼԻՊ-ի մի խումբ ահաբեկիչներ, վերջերս հարձակվել են որոշ քաղաքների արվարձանների վրա, որտեղ տեղակայված են եղել սակավաթիվ անվտանգության ուժեր»:

Նա հավելել է, որ գործողությունն իրականացվում է բանակի օդուժի, ցամաքային ուժերի և Հաշդ ալ-Շաբիի ու Ալ-Անբար, Ալ-ջազիրա, Ալ-Բադիե նահանգների հրամանատարական շտաբերի համագործակցությամբ, Սիրիայի հետ սահմանի ուղղությամբ: