Իսրայելական դատարանը անտեսել է կոռուպցիայի հարցով Նեթանյահուի դեմ հարուցված գործերը
Անտեսելով կոռուպցիայի հարցով Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ դատական գործերն այդ երկրի գերագույն դատարանը հաստատել է Բենի Գանցի ու իր մրցակցի միջև կայացած, կոալիցիոն կառավարության ձևավորման վերաբերյալ համաձայնությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, չորեքշաբթի օրը Սիոնիստական ռեժիմի գերագույն դատարանն արձակելով այս վճինը անտեսել է դատավարությունից հետո, Նեթանյահուի կողմից նոր կառավարությունը ղեկավարելու նկատմամբ արգելք սահմանելու վերաբերյալ դիմումները:
Սիոնիստական ռեժիմի գերագույն դատարանի երկուշաբթի օրվա նիստում քննարկվել է «Կապույտ և սպիտակ» կուսակցության ղեկավար Բենի Գանցի հետ Բենիամին Նեթանյահուի կոալիցիայի օրիանականության հարցը:
Կոալիցիայի ընդդիմադիրները շեշտել են, որ նոր կաբինետը Նեթանյահուին պաշտպանելու է պետական կոռուպցիայի հարցով դատական գործընթացներից:
Սիոնիստական ռեժիմի որոշ շրջանակների բնակիչներ բողոքում են Նեթանյահուի՝ իշխանության ղեկին մնալու դեմ: