Իսրայելական դատարանը անտեսել է կոռուպցիայի հարցով Նեթանյահուի դեմ հարուցված գործերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i120245-Իսրայելական_դատարանը_անտեսել_է_կոռուպցիայի_հարցով_Նեթանյահուի_դեմ_հարուցված_գործերը
Անտեսելով կոռուպցիայի հարցով Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ դատական գործերն այդ երկրի գերագույն դատարանը հաստատել է Բենի Գանցի ու իր մրցակցի միջև կայացած, կոալիցիոն կառավարության ձևավորման վերաբերյալ համաձայնությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2020 12:40 Asia/Tehran
  • Իսրայելական դատարանը անտեսել է կոռուպցիայի հարցով Նեթանյահուի դեմ հարուցված գործերը

Անտեսելով կոռուպցիայի հարցով Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ դատական գործերն այդ երկրի գերագույն դատարանը հաստատել է Բենի Գանցի ու իր մրցակցի միջև կայացած, կոալիցիոն կառավարության ձևավորման վերաբերյալ համաձայնությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, չորեքշաբթի օրը Սիոնիստական ռեժիմի գերագույն դատարանն արձակելով այս վճինը անտեսել է դատավարությունից հետո, Նեթանյահուի կողմից նոր կառավարությունը ղեկավարելու նկատմամբ արգելք սահմանելու վերաբերյալ դիմումները:

Սիոնիստական ռեժիմի գերագույն դատարանի երկուշաբթի օրվա նիստում քննարկվել է «Կապույտ և սպիտակ» կուսակցության ղեկավար Բենի Գանցի հետ Բենիամին Նեթանյահուի կոալիցիայի օրիանականության հարցը:

Կոալիցիայի ընդդիմադիրները շեշտել են, որ նոր կաբինետը Նեթանյահուին պաշտպանելու է պետական կոռուպցիայի հարցով դատական գործընթացներից:

Սիոնիստական ռեժիմի որոշ շրջանակների բնակիչներ բողոքում են Նեթանյահուի՝ իշխանության ղեկին մնալու դեմ: