Իսրայելում ավելացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը
Սիոնիստական ռեժիմի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելում ավելացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը:
Սիոնիստական ռեժիմի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 16 հազար 454 դեպք, գրանցվել է 247 մահ:
Որոշ ժամանակ առաջ, Սիոնիստական ռեժիմի առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնատարները հայտարարել էին, որ Թել Ավիվը անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել բռնագրավված տարածքներում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար և չի նիրականացրել մեծ թվով թեստավորումներ, հետևաբար, այդ երկիրը պատրաստ չէ կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքին դիմակայելուն:
Ավելի վաղ ևս Քնեսեթում գաղտնի զեկույց էր հրապարակվել այն մասին, որ Իսրայելը բավարար քանակությամբ բժշկական սարքավորումներ չունի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: