Սիոնիստական ռեժիմին զայրացրել է իրանական արբանյակի հաջող գործարկումը
ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչը, դժգոհություն հայտնելով Իրանի կողմից արբանյակի գործարկման կապակցությամբ, պահանջել է վերականգնել հակաիրանական պատժամիջոցները և երկարաձգել Իրանի զենքի էմբարգոն:
Դենի Դենոնն, ԱԽ-ին ուղղված նամակում, կրկնելով Իրանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները, պահանջել է երկարաձգել Իրանի զենքի էմբարգոն:
ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի համաձայն, Իրանի սպառազինական էմբարգոյի ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերին:
Նա նաև հայտարարել է, որ Իրանը զենք է առաքել Լիբանան:
Իրանի առաջին ռազմական արբանյակը գործարկվեց ապրիլի 22-ին և տեղակայվեց ուղեծրում ՝ երկրից 425 կմ հեռավորության վրա:
Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները փորձում են նվազեցնել այս գիտական նվաճման կարևորությունը, փորձելով այն ներկայացնել որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտում: