Թել Ավիվում ցույցեր են տեղի ունեցել Սիոնիստական ռեժիմի նոր կառավարության դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i120361-Թել_Ավիվում_ցույցեր_են_տեղի_ունեցել_Սիոնիստական_ռեժիմի_նոր_կառավարության_դեմ
Հարյուրավոր բողոքարարներ, Թել Ավիվում բողոքել են Բենիամին Նեթանյահուի գլխավորած Սիոնիստական ռեժիմի նոր կառավարության դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2020 13:48 Asia/Tehran
  • Թել Ավիվում ցույցեր են տեղի ունեցել Սիոնիստական ռեժիմի նոր կառավարության դեմ

Հարյուրավոր բողոքարարներ, Թել Ավիվում բողոքել են Բենիամին Նեթանյահուի գլխավորած Սիոնիստական ռեժիմի նոր կառավարության դեմ:

Ցուցարարները շաբաթ երեկոյան Թել Ավիվի կենտրոնում գտնվող Ռաբին հրապարակում քննադատել են Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ով մեղադրվում է կոռուպցիայի մեջ:

Ցույցի մասնակիցները կարգախոսներ են վանկարկել Նեթանյահուի դեմ:

Անցած հինգշաբթի օրը, Սիոնիստական ռեժիմի խորհրդարանի (Քնեսետ) պատգամավորները կողմ են քվեարկել «Լիկուդ» կուսակցության  առաջնորդ Բենիամին Նեթանյահուի և «Կապույտ և սպիտակ» կուսակցության առաջնորդ Բեննի Գանցի կառավարության ձևավորմանը՝ հիմք ընդունելով վարչապետի պաշտոնը վարելու շուրջ ձեռք բերված համաձայնագիրը:

Ըստ համաձայնագրի՝ Նեթանյահուն մոտ մեկուկես տարի վարելու է վարչապետի պաշտոնը, այնուհետև նրան  փոխարինելու է  Բեննի Գանցը: