Սիոնիստական ռեժիմը օգտվում է կորոնավիրուսի ստեղծած իրավիճակից՝ լրտեսական սարքավորումներ արտահանելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i120458-Սիոնիստական_ռեժիմը_օգտվում_է_կորոնավիրուսի_ստեղծած_իրավիճակից_լրտեսական_սարքավորումներ_արտահանելու_համար
Երեքշաբթի օրը, իսրայելական Հաարեց օրաթերթը գրել է, որ ռեժիմն օգտվում է կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած իրավիճակից՝ իր արտադրած լրտեսական սարքավորումներն այլ երկրներ արտահանելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2020 07:04 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը օգտվում է կորոնավիրուսի ստեղծած իրավիճակից՝ լրտեսական սարքավորումներ արտահանելու համար

Երեքշաբթի օրը, իսրայելական Հաարեց օրաթերթը գրել է, որ ռեժիմն օգտվում է կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած իրավիճակից՝ իր արտադրած լրտեսական սարքավորումներն այլ երկրներ արտահանելու համար:

Հաարեցը գրել է, որ Իսրայելի պատերազմի նախարարությունը հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին խնդրել է անհրաժեշտ տեղեկություննր տրամադրել աշխարհի բոլոր երկրների անվտանգության կարիքների վերաբերյալ , բացառությամբ Իրանի, Սիրիայի ու Լիբանանի:

Նախարարությունը ընկերություններին խնդրել է տեղեկատվություն տրամադրել կենսաչափական սարքերի, անձի և տրանսպորտային միջոցների հայտնաբերման, դեմքի, աուդիո, վիդեո համակարգերի, համարանիշների ճանաչման համակարգերի, ինչպես նաև աշխարհագրական դիրքի հայտնաբերման և կիբերանվտանգության համակարգերի  կարիքների մասին:

Ճգնաժամերի ստեղծումն ու այդ պայմաններից օգտվելը գերևտերությունների ու դրանց տարածաշրջանային գործընկերների քաղաքականությունն է:

Համաշխարհային իմպերիալիզմը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, տարածաշրջանում պատերազմներ ու  ճգնաժամեր հրահրելով, և սապառազինական մրցավազքի ենթահող ստեղծելով,  իր զենքը վաճառում է տարածաշրջանի երկրներին, որպեսզի զարգացնի սեփական տնտեսությունը: