Սիոնիստական ռեժիմը օգտվում է կորոնավիրուսի ստեղծած իրավիճակից՝ լրտեսական սարքավորումներ արտահանելու համար
Երեքշաբթի օրը, իսրայելական Հաարեց օրաթերթը գրել է, որ ռեժիմն օգտվում է կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած իրավիճակից՝ իր արտադրած լրտեսական սարքավորումներն այլ երկրներ արտահանելու համար:
Հաարեցը գրել է, որ Իսրայելի պատերազմի նախարարությունը հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին խնդրել է անհրաժեշտ տեղեկություննր տրամադրել աշխարհի բոլոր երկրների անվտանգության կարիքների վերաբերյալ , բացառությամբ Իրանի, Սիրիայի ու Լիբանանի:
Նախարարությունը ընկերություններին խնդրել է տեղեկատվություն տրամադրել կենսաչափական սարքերի, անձի և տրանսպորտային միջոցների հայտնաբերման, դեմքի, աուդիո, վիդեո համակարգերի, համարանիշների ճանաչման համակարգերի, ինչպես նաև աշխարհագրական դիրքի հայտնաբերման և կիբերանվտանգության համակարգերի կարիքների մասին:
Ճգնաժամերի ստեղծումն ու այդ պայմաններից օգտվելը գերևտերությունների ու դրանց տարածաշրջանային գործընկերների քաղաքականությունն է:
Համաշխարհային իմպերիալիզմը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, տարածաշրջանում պատերազմներ ու ճգնաժամեր հրահրելով, և սապառազինական մրցավազքի ենթահող ստեղծելով, իր զենքը վաճառում է տարածաշրջանի երկրներին, որպեսզի զարգացնի սեփական տնտեսությունը: