Հարյուրավոր պաղեստինցիներ հակասիոնիստական ցույցեր են անցկացրել
Գրավյալ Երուսաղեմ քաղաքում հարյուրավոր պաղեստինցիներ բողոքի ցույց են անցկացրել Սիոնիստական ռեժիմի կողմից հրապարակային մահապատժի գործադրման դեմ:
Չորեքշաբթի օրը, Թել Ավիվի Թել Հաշումիր հիվանդանոցի մոտակայքում, անվտանգության աշխատակիցները սպանել են պաղեստինցի երիտասարդ Մուստաֆա Յունեսին:
Ալ-Մայադին հեռուստաընկերության փոխանցմամբ, բողոքարար պաղեստինցիները դատապարտել են Իսրայելի շարունակվող ոճրագործությունները:
Քաղաքատիպ ավաներում բնակվող սիոնիստները բազմիցս հարձակվել են գրավյալ տարածքներում բնակվող պաղեստինցիների վրա և ծեծելով և կրակելով նրանց ուղղությամբ սպանել մի քանիսին:
Վերջին օրերին, սիոնիստ գրոհայիններն Արևմտյան ափի Ալ-Խալիլ քաղաքում կրակ են բացել երկու պաղեստինցի երիտասարդների վրա և սպանել նրանց: