Հարյուրավոր պաղեստինցիներ հակասիոնիստական ​​ցույցեր են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i120542-Հարյուրավոր_պաղեստինցիներ_հակասիոնիստական_ցույցեր_են_անցկացրել
Գրավյալ Երուսաղեմ քաղաքում հարյուրավոր պաղեստինցիներ բողոքի ցույց են անցկացրել Սիոնիստական ​​ռեժիմի կողմից հրապարակային մահապատժի գործադրման դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2020 13:04 Asia/Tehran
  • Հարյուրավոր պաղեստինցիներ հակասիոնիստական ​​ցույցեր են անցկացրել

Գրավյալ Երուսաղեմ քաղաքում հարյուրավոր պաղեստինցիներ բողոքի ցույց են անցկացրել Սիոնիստական ​​ռեժիմի կողմից հրապարակային մահապատժի գործադրման դեմ:

Չորեքշաբթի օրը, Թել Ավիվի Թել Հաշումիր հիվանդանոցի մոտակայքում, անվտանգության աշխատակիցները   սպանել են պաղեստինցի երիտասարդ Մուստաֆա Յունեսին:

Ալ-Մայադին հեռուստաընկերության փոխանցմամբ, բողոքարար պաղեստինցիները դատապարտել են Իսրայելի շարունակվող ոճրագործությունները:

Քաղաքատիպ ավաներում բնակվող սիոնիստները բազմիցս հարձակվել են գրավյալ տարածքներում բնակվող պաղեստինցիների վրա և ծեծելով և կրակելով նրանց ուղղությամբ սպանել մի քանիսին:

Վերջին օրերին, սիոնիստ ​​գրոհայիններն Արևմտյան ափի Ալ-Խալիլ քաղաքում կրակ են բացել երկու պաղեստինցի երիտասարդների վրա և սպանել նրանց: