Իսրայելում մտահոգված են Հորդանանի սպառնալիքների իրագործման կապակցությամբ
Սիոնիստական «Քան» կայքը մտահոգություն է հայտնել Հորդանան գետի արևմտյան ափի որոշ հատվածները բռնագրավված տարածքներին կցվելու դեպքում, Հորդանանի սպառնալիքների իրականացման կապակցությամբ:
Հորդանանի թագավոր՝ Աբդուլլահ երկրորդը վերջերս Սիոնիստական ռեժիմին զգուշացրել է Հորդանան գետի որոշ հատվածների Իսրայելին կցելու և լարվածությունների սրման կապակցությամբ:
Սիոնիստական «Քան» կայքը նշել է, որ Հորդանան գետի արևմտյան ափի որոշ հատվածները բռնագրավված տարածքներին կցելու Իսրայելի նախագծի մասին հայտարարվելուց հետո, Հորդանանի թագավոր՝ Աբդուլլահ երկրորդն ավելի խիստ դիրքորոշում է որդեգրել այդ ռեժիմի նկատմամբ: Հորդանանի հանրային կարծիքը նույնպես հովանավորում է իր թագավորին ու նրա դիրքորոշումը:
Սիոնիստական ռեժիմը մտադիր է հուլիսից Հորդանան գետի արևմտյան ափի որոշ տարածքները բռնագրավել և կցել մյուս բռնագրավված տարածքներին: