Նեթանյահուն շարունակում է պնդել, որ Արևմտյան ափը կցվի բռնագրաված տարածքներին
Մայիս 17, 2020 14:40 Asia/Tehran
Սիոնիստական ռեժիմի վարչապետը, կառավարության կազմը ներկայացնելու ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է, որ կառավարությունը գործադրելու է Արևմտյան ափը բռնագրավված տարածքներին կցելու ծրագիրը:
Ըստ «Իսրայել թայմս» թերթի, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բեիամին Նեթանյահուն կիրակի օրը կայացած Քնեսեթի նիստում հայտարարել է, որ Իսրայելի օրենքը պետք է ներառի նաև Արևմտյան ափը, քանի որ դա կնպաստի խաղաղության հաստատմանը:
Նեթանյահուն նշել է նաև սիոնիստների համար միասնության կառավարության ձևավորելու մասին և բարձր գնահատել ԱՄՆ-ի աջակցությունը Արևմտյան ափի բռնակցման ծրագրին:
Պիտակ