Իսրայելացիներն օկուպացված Երուսաղեմում բողոքի ցույց են անցկացրել Նեթանյահուի դեմ
Սիոնիստական ռեժիմի պառլամետի կողմից ադ երկրի կոալիցիոն կառավարությանը տրված վստահության քվեից հետո, իսրայելացիներն օկուպացված Երուսաղեմում բողոքի ցույց են անցկացրել Նեթանյահուի դեմ:
ԿԻրակի գիշեր, բոկոքելով կոռուպցիայի մեջ մեղադրվող Բենիամին Նեթայահույի գլխավորությամբ կոալիցիոն կառավարության ձևավորման դեմ, մի խումբ սիոնիստներ ցույց են անցկացրել օկուպացված Ղոդսում: Սիոնիստական ռեժիմի պառլամենտը 73 կողմ քվեներով վստահության քվե է տվել Բենիամին Նեթանյահուի ու Բենի Գանցի կոալիցիոն կառավարությանը: Ըստ կայացած համաձայնության մինչև 2021թ. նոյեմբերը 18 ամիս Իսրայելը կղեկավարի Բենիամին Նեթանյահուն և դրանից հետո Բենի Գանցը, որն այժմ վարում է Պատերազմի նախարարի պաշտոնը: Նոր կառավարության անդամների երդմնակալության արարողության ընթացքում, Խորհրդարանում ունեցած ելույթում, Բենիամին Նեթանյահուն կրկին հանդես է եկել Հորդանանի արևմտյան բաժնի տարածքները Սիոնիստական ռեժիմին կցելու կոչով: