Երուսաղեմի օրվա առիթով, Սիրիայում ավտոմեքենաներով երթ է անցկացվել
Մայիս 22, 2020 17:40 Asia/Tehran
Երուսաղեմի օրվա առիթով Սիրիայում ավտոմեքենաներով երթ է անցկացվել:
Սանա լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ղոդսի համաշխարհային օրվա առիթով, սիրիացիները Սիրիայի ու Պաղեստինի դրոշները կրելով, ավտոմեքենաներով երթ են անցկացրել:
Հաղորդման համաձայն, Դամասկոսի մայրուղիներում ցուցանակներ են տեղադրվել, որոնց վրա գրված է եղել «Երուսաղեմը հավետ Պաղեստինի մայրաքաղաքն է» և «Դիմադրությունը Պաղեստինի ազատության ճանապարհն է»:
Մայիսի 22-ին, Երուսաղեմի Ղոդսի համաշխարհային օրն է որը նշվում է արդեն 41-րդ անընդմեջ տարին:
Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը, ԻԻՀ հիմնադիր, հոգելույս Իմամ Խոմեյնիի կողմից հռչակվել է որպես Երուսաղեմի համաշխարհային օր:
Պիտակ